ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«За себя и за того парня»!

«За себя и за того парня»!
10.09.2012 | 20:39

Երեկ ԱԺ-ում ամենատքնաջանն աշխատում էր ԲՀԿ ոչ անհայտ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, որը «նոն ստոպ» տարբերակով, կարամելաբար քաղցր, մեկ տասնյակ անգամ սեղմեց իր բացակա գործընկերոջ` Հրանտ Դավթյանի կոճակը, և առանց շփոթվելու, որ վերևից իրեն հետևում է լրագրողների համքարությունը, էնտուզիազմով քվեարկեց ու քվեարկեց` «за себя и за того парня»` կյանքի կոչելով ԲՀԿ-ի ընդդիմադիր-այլընտրանքային բոլոր ազնիվ մղումները:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ